4. ՖԻԼ ՋՈՆՍ
Համար`
4
Պայմանագիր մինչև`
06/2016
Հասակ`
180 սմ
Քաշ`
71 կգ
Խաղացած խաղեր`
41
Քաղաքացիությունը`
Անգլիա
Ծննդյան թիվ`
21.02.1992
Գոլեր`
2
Ֆիլիպ Էնտոնի Ջոնսը ծնվել է 1992թ. փետրվարի 21-ին Պրեստոնում: 2002թ. նա միացավ «Բլեկբերնի» երիտասարդական թիմին, որտեղ և սկսվեց իր ֆուտբոլային կարիերան: 2009/10 մրցաշրջանում նա դարձավ «ռովերս»-ի հիմնական կազմի խաղացող, կնքեց երկու տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր և ստացավ 28 համարի մարզաշապիկը:

«Բլեկբերնի» հիմնական կազմում Ֆիլն առաջին անգամ դաշտ դուրս եկավ 2009թ. սեպտեմբերի 22-ին՝ «Նոթինգեմ Ֆորեստի» հետ Լիգայի Գավաթի խաղում և նրա թիմը հաղթեց 1-0 հաշվով: 2010թ. մարտի 21-ին տեղի ունեցավ Ջոնսի դեբյուտը Պրեմիեր Լիգայում, որտեղ «Բլեկբերնը» ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ (1-1):

Տպավորիչ դեբյուտային մրցաշրջանից հետո Ֆիլը նոր պայմանագիր կնքեց «Բլեկբերնի» հետ 4 տարով և 2010/11 մրցաշրջանում դարձավ Քրիստոֆեր Սամբայի մշտական գործընկերը պաշտպանության կենտրոնում, 24 խաղ անցկացրեց «շրջմոլիկների» կազմում ու մեկ անգամ փոխարինման դուրս եկավ:

Ամենալավ տպավորությունը Ջոնսը թողնում է որպես կենտրոնական պաշտպան, բայց ունակ է նաև հանդես գալու դաշտի կենտրոնում ու մի քանի լավ խաղ է անցկացրել հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Երիտասարդ ֆուտբոլիստը լավ «կարդում է» խաղը, իսկ բավականին բարձր հասակը թույլ է տալիս նրան հաղթող դուրս գալ օդային մենամարտներում: Կարևոր է նշել նաև, որ Ֆիլն արագ է ու հմուտ պայքար է մղում, և Պրեմիեր Լիգայի մի քանի աստղեր, այդ թվում նաևՈւեյն Ռունին նշում են, որ նա Լիգայի ամնեակոշտ պաշտպաններից մեկն է, որի դեմ միշտ շատ դժվար է գործելը:

2011թ. հունիսի 13-ին «Մանչեստեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բլեկբերնի» հետ Ջոնսի տրանսֆերի վերաբերյալ, որը կազմեց 16,5 միլիոն ֆունտ, և Ֆիլը կմիանա իր նոր թիմին Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո: 
 
Block title
 
 
 
Մուտք
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Tour 2013
13.07.2013 | Ռաջամանգալա | 00:00 (Երև.ժամ)
Շինգա (Թայլանդ)
Շինգա (Թայլանդ)
-
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Լեգենդների Հանդիպում
02.06.2013 | Օլդ Թրաֆֆորդ | Տեսանյութ
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
1-2
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
 
 
ԱՂՅՈՒՍԱԿ՝
 
 
 
ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ'
 
ԽաղացողԱՊԼՉԼԱԳԼԳԱյլԸ
26310030
10341119
12130218
600028
510006
Ամբողջ աղյուսակը

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[Մեր այսօրվա այցելուները]