Համար`
2
Պայմանագիր մինչև`
06/2016
Հասակ`
182 սմ
Քաշ`
71 կգ
Խաղացած խաղեր`
90
Քաղաքացիությունը`
Բրազիլիա
Ծննդյան թիվ`
09.07.1990
Գոլեր`
2
2
Պայմանագիր մինչև`
06/2016
Հասակ`
182 սմ
Քաշ`
71 կգ
Խաղացած խաղեր`
90
Քաղաքացիությունը`
Բրազիլիա
Ծննդյան թիվ`
09.07.1990
Գոլեր`
2
Դա Սիլվա եղբայրներին 2005թ. երիտասարդական մրցույթի ժամանակ նկատել է «Յունայթեդի» ակադեմիայի նախկին ղեկավար Լես Կերշոուն: Որոշ ժամանակ երկրպագուները խոսում էին միայն «բրազիլական Նևիլլների» մասին, ու 2008թ. օգոստոսի 4-ին` «Պիտերսբորոյի» դեմ խաղում նրանք կարողացան համոզվել եղբայրենի վարպետության մեջ:
Ռաֆայելի և նրա եղբոր վառ, արագ խաղն այդ հանդիպման ժամանակ զարմանալի էր նաև այն պատճառով, որ նրանք մի տարվա ընթացքում ընդհանրապես չէին խաղացել, քանի որ «Յունայթեդը» սպասում էր նրանց միջազգային վկայականը «Ֆլումինենսեյից»:
Խաղից հետո Ֆերգյուսոնը Ռավայելի խաղը «սենսացիոն» անվանեց. «Երիտասարդֆուտբոլիստները ֆանտաստիկ էին խաղում, իսկ աջ պաշտպան Ռաֆայելն ուղղակի սենսացիա դարձավ ինձ համար», - ասաց Սեր Ալեքսը խաղից հետո MUTV ալիքին տված հարցաձրույցի մեջ: «Կարծում եմ, որ նա իսկական հայտնություն է մեզ համար: Ռաֆայելը չի խաղացել շուրջ մեկ տարի, իսկ այսոր 90 րոպե դաշտում անցկացրեց: Նրա եղբայրը, Ֆաբիոն, խաղաց 45 րոպե ու նույնպես հիանալի էր գործում, այնպես որ մենք շատ գոհ ենք: Դուք գիտեք, թե ինչպես է լինում ֆուտբոլում. երբեմն աստղերը ծնվում են փոքր հատիկներից: Կարծում եմ, որ այսօր մենք ապացույց ստացանք, որ մեզ մոտ են եկել շատ լավֆուտբոլիստներ»:
Այն, որ Ռաֆայելը 10 րոպե խաղաց նաև Անգլիայի առաջնության «Յունայթեդի» առաջին խաղում («Նյուկասլի» դեմ) խոսում է այն մասին, որ Ֆերգյուսոնը տրանադրված էր նրան հնարավորություն տալ իրեն դրսեևորելու 2008/09 մրցաշրջանում: Հույսերը, որ Ռաֆայելն իրեն կկարողանա պատվով ցույց տալ Անգլիայի չեմպիոնների կազմում` իրականացան: Բրաունի վնասվածքի ու Նևիլլի ոչ բավարար խաղային մարզավիճակի հետ կապված` Ռաֆայելը տեղ զբաղեցրեց թիմի պաշտպանության պրոբլեմատիկ աջ թևվում ու սենսացիա դարձացվ 18-ամյա խաղացողին բավական էր մի քանի խաղ անցկացնել, որպեսզի նա բարձր ազդարարի իր մասին հիմնական կազմում: Արդյունքում նա 22 հանդիպում անցկացրեց ու դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն երիտասարդ խաղացողի տիտղոսի թեկնածուներից մեկը:
Իհարկե, իչպես և յուրաքանչյուր բրազիլացի, Ռաֆայելը սիրում է միանալ հարձակմանն, իչի պատճառով էլ հաճախակի կորցնում է իր դիրքը, և երիտասարդ ֆուտբոլիստի խաղը զուրկ չէ թերություններից, բայց ընդհանուր առմամբ անցած մրցաշրջանը կարելի է հաջող համարել Ռաֆայելի համար: