Համար`
6
Պայմանագիր մինչև`
06/2014
Հասակ`
188 սմ
Քաշ`
83 կգ
Խաղացած խաղեր`
126
Քաղաքացիությունը`
Հյուսիսային Իրլանդիա
Ծննդյան թիվ`
02.01.1988
Գոլեր`
1
6
Պայմանագիր մինչև`
06/2014
Հասակ`
188 սմ
Քաշ`
83 կգ
Խաղացած խաղեր`
126
Քաղաքացիությունը`
Հյուսիսային Իրլանդիա
Ծննդյան թիվ`
02.01.1988
Գոլեր`
1
Երբ Ամստերդամում նախամրցաշրջանային տուրնեի ժամանակ թիմը սկսեցին հետապնդել վնասվածքներն ու որակազրկումները` Էվանսը շտապ ուղևորվեց Հոլանդիա և մասնակցեց «Այաքսի» հետ երկրորդ խաղում, հիանալի խաղ ցույց տալով ուժեղ մրցակցի դեմ:
2006/07 մրցաշրջանի առաջին կեսը Ջոննին վարձակալության իրավունքով անցկացրեց բելգիական «Անտվերպենում»` իր թիմակիցներ Դարրոն Գիբսոնի, Դանի Սիմփսոնի և Ֆրեյզեր Կեմպբելի հետ միասին: Նրա վստահ խաղը բելգիական ակումբում մեծ տպավորություն թողեց բոլորի վրա:
2006թ. սեպտեմբերին կայացավ Էվանսի դեբյուտը Հյուսիսային Իրլանդիայի ազգային հավաքականի կազմում` իր համար անսովոր ձախ պաշտպանի դիրքում: Այնուամենայնիվ նա օգնեց իր թիմին հաղթանակ տոնել Իսպանիայի հետ խաղում (3-2) և դարձավ այդ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը, ինչից հետո անվանեց այդ խաղը «լավագույնն իր կյանքում»:
2006թ. դեկտեմբերին նա տեղափոխվեց Ռոյ Քինի «Սանդերլենդը», որը շատ գոհ մնաց երիտասարդ պաշտպանի խաղից և շնորհիվ Էվանսի գերազանց խաղի «սև կատուները» Պրեմիեր Լիգայի ուղեգիր ստացան:
Շատերը, այդ թվում և Սեր Ալեքս Ֆերգյուսոնը համարում են, որ այդ երիտասարդ պաշտպանը մեծ ապագա ունի, և այդ իսկ պատճառով «մանկունիանցիների» մարզիչը որոշեց 2007/08 մրցաշրջանում չուղարկել նրան վարձակալության, այլ շանս տալ իրեն դրսևորելու «Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում: 2008/09 մրցաշրջանը լիովին հաստատեց, որ տարբեր ակումբներում բազմաթիվ վարձակալությունները շատ օգտակար են եղել Էվանսի համար: Երիտասարդ հյուսիսիրլանդացին հիանալի փոխարինեց մրցաշրջանի ամենապատասխանատու պահին շարքից դուրս մնացած Ռիո Ֆերդինանդին և օրինակելի ձևով անցկացրեց հունվարի բոլոր խաղերը:
Ջոննիին դեռ չի հերիքացնում այն կայունությունը, որը թույլ է տալիս բոլոր հանդիպումներն անցկացնել նույն բարձր մակարդակով, բայց խաղերից շատերում նա վստահելի է և կարող է իրեն համարել Ռիոյի հետագա ժառանգը` թիմի պաշտպանության կենտրոնում: