20. ՌՈԲԻՆ ՎԱՆ ՊԵՐՍԻ
Համար`
20
Պայմանագիր մինչև`
06/2016
Հասակ`
186 սմ
Քաշ`
78 կգ
Խաղացած խաղեր`
1
Քաղաքացիությունը`
Հոլանդիա
Ծննդյան թիվ`
06.08.1983
Գոլեր`
0
Ռոբին Վան Պերսին ծնվել է 1983թ օգոստոսի 6-ին Ռոտերդամում:Ռոբինը իր կարիերան սկսել է 14 տարեկանում տեղի «Էկսելսիոր» ակումբում,սակայն մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով նա տեղափոխվեց «Ֆեյենորդ»: Այստեղ երիտասարդ ֆուտբոլիստը հասավ հաջողությունների և արդեն 17 տարեկանում նշեց իր նորամուտը հիմնական կազմում: 2001-2002 մրցաշրջանում նա ճանաչվում է Հոլանդիայի լավագույն երիտասարդֆուտբոլիստ:

Հաջորդ տարում նա ստորագրում է պրոֆեսիոնալ պայմանագիր 3.5 տարով: «Ֆեյենորդը» այն ժամանակ մարզում էր Բերտ Վան Մարվեյկը և նրա հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով նա հանդես է գալիս ռեզեռվի կազմում:Այդ ժամանակից նրան հետվում էին «Արսենալի» սկաուտները: Եվ մրցաշրջանի ավարտին նա տեղափոխվում է «Արսենալ» 2.75 մլն ֆունտով:

2004թ. մայիսի 17-ին նա Վենգերի թիմի հետ ստորագրում է 4-ամյա պայմանագիր: 2004թ. օգոստոսի 8-ին նա անցկացնում է իր առաջին հանդիպումը «Արսենալի» կազմում սուպերգավաթի խաղում,որում «Արսենալ» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 3-1:

2005-2006 մրցաշրջանում Ռոբինը դարձավ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 2006-2007 մրցաշրջանում նա ստացավ ծնկի ծանր վնասվածք,սակայն դա նրան չխանգարեց դառնալ այդ մրցաշրջանի իր թիմի կազմում լավագույն ռմբարկուն:

Նրա թույ կողմը միշտ եղել է աջ ոտքը,բայց նա աշխատեց դրա վրա և 2008-2009 մրցաշրջանում նա գնդակներ էր խփում երկու ոտքով,հենց այդ մրցաշրջանում նա դարձավ «Արսենալի» լավագույն ռմբարկու խփելով 20 գնդակ և 13 գոլային փոխանցում կատարելով:

2009թ. նա երկարաձգում է պայմանագիրը «Արսենալի» հետ և Ադեբայորի հեռանալուց հետո դառնում «Արսենալի» առաջատարը: Սակայն 2009թ. նոյեմբերի 14-ին նա ստանում է ծանրագույն վնասվածք և շարք է վերադառնում ապրիլին:

2010-2011 մրցաշրջանում նա նորից ստացավ վնասվածք մրցաշրջանի սկզբում և վերադառնում է խաղադաշտ նոյեմբերին:Սակայն այդ տարի նա ցուցադրում է այն խաղը,որը նրանից ակնկալում էին երկրպագուները,նա բոլոր մրցաշարերում հեղինակեց 22 գնդակ:

2011-2012 մրցաշրջանը թերևս լավագույնն էր «Արսենալի» կազմում: Ֆաբրեգասի հեռանալուց հետո նա ստանում է ավագի թևկապը: Նա լավագույն ռմբարկուի պայքարում շրջանցում է Ուեյն Ռունիին և Սերխիո Ագուերոյին,հեղինակելով 30 գնդակ նա շրջանցեց իր հայրենակից Ռուդ Վան Նիստեռլոյին:

2012թ. հուլիսի 4-ին նա հայտարարում է,որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: 2012թ. օգոստոսի 15-ին նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 24 մլն ֆունտով: Օգոստոսի 17-ին նա պաշտոնապես ներկայացվում է,որպես «Յունայթեդի» ֆուտբոլիստ ստանալով 20 համարի մարզաշապիկը:
 
Block title
 
 
 
Մուտք
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Tour 2013
13.07.2013 | Ռաջամանգալա | 00:00 (Երև.ժամ)
Շինգա (Թայլանդ)
Շինգա (Թայլանդ)
-
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Լեգենդների Հանդիպում
02.06.2013 | Օլդ Թրաֆֆորդ | Տեսանյութ
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
1-2
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
 
 
ԱՂՅՈՒՍԱԿ՝
 
 
 
ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ'
 
ԽաղացողԱՊԼՉԼԱԳԼԳԱյլԸ
26310030
10341119
12130218
600028
510006
Ամբողջ աղյուսակը

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[Մեր այսօրվա այցելուները]