6. ՋՈՆՆԻ ԷՎԱՆՍ
Համար`
6
Պայմանագիր մինչև`
06/2014
Հասակ`
188 սմ
Քաշ`
83 կգ
Խաղացած խաղեր`
126
Քաղաքացիությունը`
Հյուսիսային Իրլանդիա
Ծննդյան թիվ`
02.01.1988
Գոլեր`
1
Ջոնատան «Ջոննի» Էվանսը ծնվել է 1988թ. հունվարի 2-ին Բելֆաստում: Երեք տարի նա սովորել է «Մանչեստեր Յունայթեդի» ակադեմիայում և պահեստայինների թիմի կազմում 2005/06 մրցաշրջանը հիանալի անցկացնելուց հետո Սեր Ալեքսը որոշեց հնարավորություն տալ երիտասարդ պաշտպանին «Յունայթեդի» հիմնական կազմում անցկացնել նախամրցաշրջանային պատրաստումը: Էվանսը մասնակցել է Հարավային Աֆրիկայում ակումբի անցկացրած երեք խաղերից երկուսում, իսկ հետո դաշտ դուրս եկավ «Սելտիկի» ու «Պրեստոնի» հետ ընկերական հանդիպումներում և գեղեցիկ գոլ խփեց «Պրեստոնի» դարպասը` խաղի 8-րդ րոպեին:

Երբ Ամստերդամում նախամրցաշրջանային տուրնեի ժամանակ թիմը սկսեցին հետապնդել վնասվածքներն ու որակազրկումները` Էվանսը շտապ ուղևորվեց Հոլանդիա և մասնակցեց «Այաքսի» հետ երկրորդ խաղում, հիանալի խաղ ցույց տալով ուժեղ մրցակցի դեմ:

2006/07 մրցաշրջանի առաջին կեսը Ջոննին վարձակալության իրավունքով անցկացրեց բելգիական «Անտվերպենում»` իր թիմակիցներ Դարրոն Գիբսոնի, Դանի Սիմփսոնի և Ֆրեյզեր Կեմպբելի հետ միասին: Նրա վստահ խաղը բելգիական ակումբում մեծ տպավորություն թողեց բոլորի վրա:

2006թ. սեպտեմբերին կայացավ Էվանսի դեբյուտը Հյուսիսային Իրլանդիայի ազգային հավաքականի կազմում` իր համար անսովոր ձախ պաշտպանի դիրքում: Այնուամենայնիվ նա օգնեց իր թիմին հաղթանակ տոնել Իսպանիայի հետ խաղում (3-2) և դարձավ այդ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը, ինչից հետո անվանեց այդ խաղը «լավագույնն իր կյանքում»:

2006թ. դեկտեմբերին նա տեղափոխվեց Ռոյ Քինի «Սանդերլենդը», որը շատ գոհ մնաց երիտասարդ պաշտպանի խաղից և շնորհիվ Էվանսի գերազանց խաղի «սև կատուները» Պրեմիեր Լիգայի ուղեգիր ստացան:

Շատերը, այդ թվում և Սեր Ալեքս Ֆերգյուսոնը համարում են, որ այդ երիտասարդ պաշտպանը մեծ ապագա ունի, և այդ իսկ պատճառով «մանկունիանցիների» մարզիչը որոշեց 2007/08 մրցաշրջանում չուղարկել նրան վարձակալության, այլ շանս տալ իրեն դրսևորելու «Մանչեստեր Յւոնայթեդի» կազմում: 2008/09 մրցաշրջանը լիովին հաստատեց, որ տարբեր ակումբներում բազմաթիվ վարձակալությունները շատ օգտակար են եղել Էվանսի համար: Երիտասարդ հյուսիսիրլանդացին հիանալի փոխարինեց մրցաշրջանի ամենապատասխանատու պահին շարքից դուրս մնացած Ռիո Ֆերդինանդին և օրինակելի ձևով անցկացրեց հունվարի բոլոր խաղերը: 

Ջոննիին դեռ չի հերիքացնում այն կայունությունը, որը թույլ է տալիս բոլոր հանդիպումներն անցկացնել նույն բարձր մակարդակով, բայց խաղերից շատերում նա վստահելի է և կարող է իրեն համարել Ռիոյի հետագա ժառանգը` թիմի պաշտպանության կենտրոնում: 
 
Block title
 
 
 
Մուտք
 
 
 
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Tour 2013
13.07.2013 | Ռաջամանգալա | 00:00 (Երև.ժամ)
Շինգա (Թայլանդ)
Շինգա (Թայլանդ)
-
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
 
 
ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ'
 
Լեգենդների Հանդիպում
02.06.2013 | Օլդ Թրաֆֆորդ | Տեսանյութ
Ման.Յունայթեդ
Ման.Յունայթեդ
1-2
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ
 
 
ԱՂՅՈՒՍԱԿ՝
 
 
 
ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ'
 
ԽաղացողԱՊԼՉԼԱԳԼԳԱյլԸ
26310030
10341119
12130218
600028
510006
Ամբողջ աղյուսակը

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
[Մեր այսօրվա այցելուները]